Ի՞նչ է իրենից ներկայացնում ժառանգության տրանսմիսիան և արդյոք պարտադիր բաժնի իրավունքի նկատմամբ կիրառվում են ժառանգության տրանսմիսիայի կանոնները». պարզաբանում է նոտարը

Հարկ է նշել, որ «ժառանգության տրանսմիսիա» եզրույթն իրենից ներկայացնում է հասանելիք ժառանգությունն ընդունելու իրավունքի փոխանցում, այսինքն՝ եթե ըստ կտակի կամ ըստ օրենքի ժառանգության հրավիրված ժառանգը մահանում է ժառանգության բացումից հետո, չհասցնելով այն ընդունել, ապա նրան հասանելիք ժառանգությունն ընդունելու իրավունքն անցնում է նրա ժառանգներին:

Պետք է նկատի ունենալ, որ ժառանգության տրանսմիսիայի կանոնները չեն տարածվում պարտադիր բաժնի իրավունքի նկատմամբ, հետևաբար որպես պարտադիր բաժին ժառանգության մասն ընդունելու ժառանգի իրավունքը չի անցնում նրա ժառանգներին:

Աջափնյակ նոտարական տարածքի նոտար
Իռեն Սարգսյան

«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել