Սոցիալական պետություն հանդիսացող Շվեդիայում մարդկանց աշխատանքի իրավունքը երաշխավորված չէ

Volvo ավտոմեքենաների կոնցեռնի ղեկավարը հայտարարել է, որ մոտ հազար «սպիտակ օձիգավորներ» կզրկվեն իրենց աշխատանքից: Հաստիքների կրճատումը կհանդիսանա 1,5 միլիարդ շվեդական կրոնի չափով ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումներից մեկը:

Ընկերությունում երկարաժամկետ աշխատանքային պայմանագրերով աշխատում են 22 000 աշխատող` 14.000 Շվեդիայում և 4.000 Բելգիայում: Այս տարվա հունվարին Volvo մակնիշի մարդատար ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 18%-ով: Այս մասին փոխանցում է www.unionstoday.ru կայքը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել