Volvo ավտոմեքենաների կոնցեռնի ղեկավարը հայտարարել է, որ մոտ հազար «սպիտակ օձիգավորներ» կզրկվեն իրենց աշխատանքից: Հաստիքների կրճատումը կհանդիսանա 1,5 միլիարդ շվեդական կրոնի չափով ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումներից մեկը:
Ընկերությունում երկարաժամկետ աշխատանքային պայմանագրերով աշխատում են 22 000 աշխատող` 14.000 Շվեդիայում և 4.000 Բելգիայում: Այս տարվա հունվարին Volvo մակնիշի մարդատար ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 18%-ով: Այս մասին փոխանցում է www.unionstoday.ru կայքը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net