Ամուսնու հետ միասին խոշտանգել են սկեսուրին

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գուրգեն և Սյուզաննա Գրիգորյանների:

 

Վերջիններս ամուսիններ են, նրանք խմբի կազմում տան հետ կապված և կենցաղային հարցերով 01.02.2012թ. մինչև 11.06.2012թ. ընկած ժամանակահատվածում ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ պատճառելով` խոշտանգել են Գ. Գրիգորյանից նյութական և այլ հարազատական կախվածության մեջ գտնվող վերջինիս մորը` Թագուհի Գրիգորյանին և տատիկին` Նազիկ Կարապետյանին:

 

Սա դեռ բավական չէ, իրենց կատարածը տեսանկարահանել են, քանզի գործով որպես իրեղեն ապացույց են ճանաչվել երկու DVD և երկու CD սկավառակները՝ փաթեթավորված և կնիքված երկու փաթեթներում:

 

Գուրգենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Սյուզաննայի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել