Պարույր Հայրիկյանը մոտ 1.5 լիտր արյուն է կորցրել (լուսանկարներ դեպքի վայրից)

Այս գիշեր աջ անրակի հատվածում ստացած հրազենային վնասվածքից ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը մինչև «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվելը կորցրել է մոտ 1,5 լիտր արյուն: Այս տեղեկությունն Իրավաբան.net-ին հայտնել է «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի բժիշկներից մեկը: «Շտապ բուժօգնություն» բժիշկները դեպքի վայրում եղել են դեպքից 5 րոպե հետո:

 

Հիշեցնեք, որ դեպքը տեղ է ունեցել Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Տպագրիչների թիվ 9 շենքի հարևանությամբ, հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել