«Պատերն էլ քանդեն, մինչև ներս չմտնեն, ոչ մի կրակոց բացարձակ չլինի». Արայիկ Խանդոյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի  նստավայրում այսօր՝  հունիսի 27ին տեղի ունեցավ «Սասնա ծռեր»  զինված խմբի 11 անդամների՝  Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Մխիթար Ավետիսյանի, Վարուժան Ավետիսյանի, Էդվարդ Գրիգորյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և  Սերգեյ Կյուրեղյանի քրեական գործով հերթական դատական նիստը ՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։

Դատարանում ուսումնասիրվեց ՊՊԾ գնդի տարածքում արված  մեկ հեռախոսազրույց և մի քանի տեսագրություն։

Հեռախոսազրույցում ինչ-որ մեկը Արայիկ Խանդոյանին ասում է,  որ ոստիկանության ծառայողը զոհվեց իրենց կրակոցից և հորդորում է հանձնվել։ ԱԽանդոյանը դիմում է զրուցակցին «մայոր»-ով և ասում,  որ իրենց կողմից կրակոց չի եղել

«Մայոր, խնդրում եմ տենց մի ասա, նման բան գոյություն չունի, մեր կրակոցներից մարդ չի մահացել, մենք մարդու վրա չենք կրակել: Մենք հայտարարել ենք՝ ոչ մի կրակոց, մի ժամ առաջ ասել ենք՝ պատերն էլ քանդեն, մինչև ներս չմտնեն, ոչ մի կրակոց բացարձակ չլինի, իսկ ձեր սնայպերները մեր վրա աշխատել են, ձեր սնայպերներին նայեք, որտեղից ո՞րն է խփել»։

Տեսագրությունները արվել են 2016 թվականին՝ ՊՊԾ գնդի գրվման օրերին։ Տեսագրություններում երևում են Սաանա ծռեր զինված խմբի մի քանի անդամներ, որոնք  այրում են ոստիկանական մեքենան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մերի Մնոյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել