ՌԴ Պետդումայի փոխխոսնակը կարծում է, որ առանց ՌԴ-ի Հայաստանը չի պահպանվի որպես պետություն

Մոսկվայում տեղի է ունեցել «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովը։

Համաժողովի ժամանակ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հիմա փորձում է խաղալ այն կանոններով, որ թելադրում է Արևմուտքը։ Բայց Ռուսաստանը կհաղթի Արևմուտքի հետ գլոբալ դիմակայությունում, և առանց ՌԴ-ի Հայաստանը չի պահպանվի որպես պետություն․ «Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները միասնական են, և այս առումով մեր դարավոր պատմությունը ամեն անգամ ապացուցում է, որ երկու երկրներն էլ միմյանց կարիքն ունեն, և որ առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի, բայց Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը այլ կերպ է մտածում»,-նշել է Տոլստոյը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել