Թաիլանդի հարավում, որտեղ սաստիկ ջրհեղեղներ են մոլեգնում, ռուս զբոսաշրջիկ է խեղդվել

Թաիլանդի հարավում, որտեղ սաստիկ ջրհեղեղներ են մոլեգնում, ռուս զբոսաշրջիկ է խեղդվել։

Ըստ SHOT-ի՝ մահացածը 24 տարեկան էր, անունը՝ Կամիլա։ Աղջիկը ընկերոջ հետ հանգստանում էր Կոհ Սամուի կղզում։

Ծովափին կարմիր դրոշներ են կախված։ Ենթադրաբար, աղջիկը դրան ուշադրություն չի դարձրել և քայլել է ժայռերի վրա, որտեղից ալիքը քշել է նրան և տարել ծովը։

Ուժեղ ջրհեղեղներ են տեղի ունենում Պատտանի նահանգում, որը մոտ է զբոսաշրջային շրջաններին։ Բարդ իրավիճակ է ստեղծվում նաեւ երկրի հարավում գտնվող Հաթ Յայ քաղաքում։ Թաիլանդի գլխավոր հանգստավայրի՝ Փհուկետի բնակիչներին նույնպես հորդորում են պատրաստվել արտակարգ իրավիճակին:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել