Իրավաբան Մարիաննան բռնի տեղահանվել է Արցախից, հիմա աջակցում է իր հայրենակիցներին

Մարիաննա Ավագյանն է։ Մեկն այն ավելի քան 100 հազար արցախահայերից, որոնք բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝  Ադրբեջանի կողմի սանձազերծված ագրեսիայի հետևանքով։

Տեղահանումից հետո արցախահայերը բախվեցին մի շարք խնդիրների։ Մասնագիտությամբ իրավաբան Մարիաննան այժմ աջակցում է իր հայրենակիցներին՝ իրավաբանական խորհրդատվություններով։

Մարիաննան ընդգծում է, որ բռնի տեղահանված անձանց համար գլխավոր առաջնահերություններից է նաև բնակապահովումը։ Նշենք, որ Կառավարությունը մայիսի 16-ի նիստում ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Ըստ իրավաբանի ծրագիրն անարդյունավետ է։ Iravaban.net-ը հարցումով դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հասկանալու, թե քանի անձ է դիմել ծրագրից օգտվելու համար։ Նախարարությունից մեզ պատասխանել են, որ դիմումների ընդհանուր թիվը 1341 է։ Նշված դիմումներից բավարարվել է շուրջ 30-ը։ Տրամադրված հավաստագրերից նոյեմբերի 6-ի դրությամբ չի իրացվել։ Ըստ իրավաբանի՝ ցածր ցուցանիշը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։

Իրավաբանը նշում է, որ ծրագրում անհրաժեշտ է կատարել որոշակի փոփոխություններ, որպեսզի ապահովվեն ծրագրի արդյունավետությունը և  բռնի տեղահանված անձանց իրական կարիքները կարողանան լուծել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել