Քաղաքացիաիրավական և վարչաիրավական գործերով անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրելու

«Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամը 2012 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 10:30-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում (հասցե` ք. Երևան, Զաքիյան 3) կազմակերպում է քաղաքացիաիրավական և վարչաիրավական գործերով (վեճերով) անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրում: Այն անձինք, ովքեր ցանկանում են օգտվել անվճար իրավաբանական խորհրդատվությունից, նախապես պետք է հերթագրվեն` զանգահարելով (+37410) 20 40 93 հեռախոսահամարով (գրանցման և տեխնիկական հարցերի պատասխանատու` Դինա Սարգսյան):

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել