Ի՞նչ հետևանքներ է առաջացնում ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կամ երեխային փոխելը, եթե բացակայում են Օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝

  • պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝

1) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

4) երեխային այլ պետություն ապօրինի տեղափոխելով,

  • պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

Օրենքով ախատեսված գործողությունները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝

  • պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել