ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կամ երեխային փոխելը, եթե բացակայում են Օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
- պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝
1) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) երեխային այլ պետություն ապօրինի տեղափոխելով,
- պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
Օրենքով ախատեսված գործողությունները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
- պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: