Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական հանդիպման ժամանակ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի հավաստիության և ֆինանսական ստուգման մեխանիզմները:

Այնուհետև ունկնդիրների բաժանվեցին 3 խմբի` յուրաքանչյուրում 5 անդամ և մասնակցեցին խաղին: Յուրաքանչյուր խումբ հանդիսանում էր որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ հետաքննություն իրականացնելու իրավազորությամբ:

Բոլոր խմբերը զուգահեռաբար իրականացրեցին միևնույն հետաքննությունը և արդյունքները համեմատեցին մյուսների հետ:

Հաջորդ թեման հակակոռուպցիոն կենտրոնների հաջողության պատմություններ էին: ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյան:

Նախ նա խոսեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի 12 դասախոսներին աշխատանքից ազատելու դեպքից: ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի փաստաբանը դատարանի միջոցով վերականգնվել է նրանց իրավունքները. «Անարդարությունը շատ մեծ է եղել այստեղ: Այս գործը հաղթեցին, սա մեծ վստահություն էր կրթական համակարգի կողմից, մեր աշխատանքների նկատմամբ, դրանից հետո հոսք եղավ ուսուցիչների և դասախոսների կողմից: Կարելի է այս շարքը շարունակել, ուղղակի պետք է գործին նվիրել ու գնալ առաջ»,- ասաց բանախոսը:

Հաջորդ հաջողության պատմությունը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ անժամկետ հաշմանդամության կարգ ունեցող 54-ամյա Հրաչյա Ավետիսյանի և նրա կնոջ դեպքը: Կարեն Զադոյանը խոսելով խնդրից ասաց, որ բազմաթիվ քաղաքացիներ կան, որ ցանկանում են պայքարել, սակայն գումար չունեն, այնպես որ նման հակակոռուպցիոն կենտրոնների առկայություն երկրում չափազանց կարևոր է:

Սրանով հաջողության պատմությունները չեն ավարտվում, հաջորդը Արարատի մարզի երկու բնակիչների պայքարն էր, նրանք 2013 թվականին ցանկացել էին կնքել անշարժ գույքի առք ու վաճառքի պայմանագիր, սակայն նրանցից կաշառք էին ուզել:

Երիտասարդները նաև ֆիլմ դիտեցի Ճանապարհային նշանների տեղափոխության վերաբերյալ՝ որպես կոռուպցիայի կանխարգելման ճանապարհ:

Բացի այդ պարոն Զադոյանը ներկայացրեց Հակակոռուպցիոն կենտրոնների կազմակերպած ակցիաների մասին, նա հատուկ անդրադարձ կատարեց հակակոռուպցիոն ամենամյա մրցանակաբաշխությանը:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Կարդացեք նաև՝

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ