Այլ միջոցառումներ

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Արարատի ՀԿ-ները վեր են հանել մարզում առկա խնդիրները

Նոյեմբերի 17-ին Արարատ քաղաքի «Օրհուս» կենտրոնում կայացավ հանդիպում քննարկում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Արարատի մարզի ՔՀԿ-ների խմբի հետ: Հանդիպման ընթացքում Օրհուս բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Արարատի մարզի ՔՀԿ-ների խմբի անդամ Քրիստինե Բալայանը ներկայացրեց «Կոռուպցիոն ռիսկերը Արարատի մարզի բնապահպանության ոլորտում» թեման:

 

Պետք է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը

«Սյունիքի դպրոցականներ» ՀԿ նախագահ Սյուզաննա Միրզոյանն էլ իր ելույթում ասաց, որ պետք է սկսել քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացումից, քանզի նրանք հիմնականում տեղեկացված չեն, թե մատուցվող ծառայություններից որոնք են վճարովի, և որոնք` անվճար:

Կոռուպցիոն ռիսկերը՝ համատիրություններում. քննարկում Լոռու մարզի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ

Համատիրությունների ներկայացուցիչները պնդում էին, որ բնակվարձերը չվճարող բնակիչներին կարգապահ դարձնելու ամենաարդյունավետ միջոցը նրանց տեղեկատվություն (տեղեկանքներ) չտրամադրելն է` անտեսելով այն հանգամանքը, որ նշված միջոցն անօրինական է և խախտում է բնակիչների տեղեկատվություն ստանալու իրավունքը: