Եթե այսօր պետությունը և ողջ հասարակությունը հաստատակամ չլինի կոռուպցիայի դեմ պայքարում, ապա հետագայում խնդիրներ կունենա նույն կոռումպացված անաձանց հետ: Կոռուպցիան կարող է սպանել, պարզ տրամաբանությամբ` այսօր կոռումպացված պաշտոնյան կարող է վաղը կոռումպացված բժշկի զոհը դառնա կամ մեկ այլ օրինակ` ճանապարհային ոստիկանը, որը կաշառք վերցնելով բաց է թողնում ոչ սթափ վարորդին, երաշխավորված չէ, որ նույն վարորդը վրաերթի չի ենթարկի իր հարազատին:
Նման օրինակներ այսօր քննարկվեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի հերթական սեմինարի ընթացքում: Ծրագրի հերթական սեմինարը տեղի ունեցավ Արարատի մարզում, թեման` հակակոռուպցիոն կրթության հիմնախնդիրները Հայաստանում: Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի համակագրող, ՀԵԻԱ գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը:
Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել դպրոցից, վստահ են փորձագետները: Ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանի խոսքերով` պետության համար հսկայական է հակակոռուպցիոն կրթության դերն ու նշանակությունը. «Բոլոր այն երկրները, որոնք մեծ հաջողության են հասել բարեխղճության ապահովման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, կիրառել են որակյալ հակակոռուպցիոն կրթության մոդել»,- փոխանցեց նա:
«Շատ մեծ նշանակություն ունի, որ հանրակրթական համակարգը աշակերտներից ձևավորի քաղաքացիներ, մարդկանց, որոնք ոչ թե կենացների, ճառերի մակարդակում են սիրում իրենց հողն ու ջուրը, այլ իրականում: Իրական հայրենասերը երբեք չի թալանի իր երկիրն ու հայրենակիցներին»,- նշեց պարոն Ատովմյանը: Նա նաև կարևորեց, որ աշակերտները դպրոցներում ուսումնասիրեն ճանապարհային երթևեկության կանոններ, մարդու իրավունքներ և նրանց պաշտպանության մեխանիզմները, էթիկա և էսթեթիկա, ստանան հակակոռուպցիոն գիտելիքներ:
«Այս ամենի դեպքում, մենք կունենանք շատ ավելի կիրթ, գիտակից, պատրաստված և հայրենասեր հասարակություն, արդյունքները շատ ավելի մեծ կլինեն, որովհետև արդեն ձևավորված հասուն մարդկանց հետ շատ ավելի դժվար է աշխատել, ինչը չես ասի դպրոցահասակ երեխաների մասին, նրանք նոր-նոր են ձևավորում իրենց աշխարհայացքը»:
Ըստ փորձագետի` հարկավոր է հակակոռուպցիոն կրթությունը ապահովել նաև ժամանակակից մեթոդների կիրառմամբ, պրակտիկ հմտություններ հաղորդել ունկնդիրներին, օրինակ` համապատասխանն համակարգչային խաղեր ստեղծել. «Ավելի լավ է մարդիկ նման խաղեր խաղան, քան թե սպանություններ, բռնություններ քարոզող»,- նշեց նա:
Մարատ Ատովմյանը եզրահանգեց. «Պետք է արմատապես փոխել պետության վերաբերմունքը, վերանայել տարբեր մակարդակներում իրականացվող հակակոռուպցիոն կրթության համակարգը: Ներկայիս համակարգը այդքան էլ արդյունավետ չէ և չի կարող լուրջ արդյունքներ արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում»,- նշեց փորձագետը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտի խոսքերով պետք է հասկանալ, թե ինչ մեթոդաբանություն ենք կիրառում մեր երկրում հակակոռուպցիոն պայքարն արդյունավետ դարձնելու համար:
Քարլ Ուլբրիխտը ներկայացրեց հակակոռուպցիոն մեթոդաբանությունը և միջազգային փորձը: Նա սկսեց Սինգապուրից` նեշոլով, որ այս երկրի հակակոռուպցիոն անկախ մարմինն իրականացնում է սեմինարներ, դասընթացներ, ծրագրեր ունի դպրոցների հետ, Սինգապուրում նաև պատրաստում են հակակոռուպցիոն տեսանյութեր և այլն:
Խոսելով Հոնգ Կոնգի փորձի մասին` մասնագետը նշեց, որ այս երկրում իրականացնում են սեմինարներ, պատրաստում են ֆիլմեր, ունեն շատ հայտնի դետեկտիվ սերիալ:
«Մեկ անկախ մարմին է գործում Հոնգ Կոնգում: Առաջին տարիներին, այդ մարմինը այցելում էր համայնքներ, սկզբնական շրջանում մարդիկ կաշկանդված էին: Կար նաև մեթոդ, որ մարդիկ կարող են զանգով տեղեկացնել կոռուպցիայի մասին, սկզբում մարդիկ անանուն էին հայտնում այդ արատի մասին, հետո փոխվեց մտածելակերպը»,- ասաց փորձագետը նա նաև ներկայացրեց Լիտվայի, Արգենտինիայի, Ավստրիայի, Մակեդոնիայի և Սերբիայի փորձը:
Տիգրան Մաթևոսյանը` ծրագրի Արարատի մարզի համակարգողը անդրադարձավ հենց քաղաքացիների իրավագիտակցության խնդիրներին: Նա ասաց. «Եթե մեզ օգնում են քաղաքացիները, բարձրաձայնում են կոռուպցիոն ռիսկերի մասին, մենք կարող ենք հասնել հաջողության, հակառակ դեպքում` մենք չենք կարողանում օգնել նրանց»,- ասաց նա:
Այսօր զեկույցով հանդես եկավ նաև Իրավաբան.net կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը, նա ներկայացրեց կրթության ոլորտում հետաքննության իրականացման մեխանիզմները:
Այլ միջոցառումներ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ
- Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է կրթությունից. հակակոռուպցիոն միջոցառում Կապանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ