Նոր մանրամասներ. ամուսինը մինչև կրակելը բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ

Դեպքը եղել է այսօր առավոտյան 10.00-10.20-ի սահմաններում: Մինչ դեպքը հիվանդասենյակում է եղել կնոջ մայրը, ում աղջիկը խնդրել է թխվածքաբլիթներ բերել: Բժիշները Իրավաբան.net-ի թղթակցին պատմեցին, որ երբ աղջկա մայրը վերադարձել է ձեռքին բռնած թխվածքաբլիթները, այդ պահին արդեն հնչած են եղել կրակոցները: Բժիշները չեն մտածել, որ դա կրակոցների ձայներն են, քանի որ շրջակա հատվածում մշտապես շինարություն է ընթացել և միշտ այդ հատվածում աղմկոտ է եղել:

Մայրը մտել է և արյան մեջ տեսել իր աղջկան:

Բժիշկները Իրավաբան.net-ի թղթակցին պատմեցին, որ  աղջկա պարանոցին բռնության հետքեր են եղել, իսկ հատակին` մազափունջ, որից ենթադրվում է, որ մինչև սպասնությունը ամուսինը կնոջ նկատմամբ բռնություն է կիրառել:

Ըստ բժիշկների երեխան ծնվել է կիրակի օրը, 2.5 տարի սպասելուց հետո, երեխան արական սեռի է և այն սպասված երեխա է եղել ընտանիքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել