Իրավաբան.net-ի ֆոտոխցիկը այսօրվա խաղաղ հավաքի ժամանակ ֆիսքել է մի շարք երեխաների, ովքեր ծնողների հետ մասնակցում են Բաղրամյան պողոտայում ընթացող հանրային հավաքին: Քիչ առաջ ոստիկանությունը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ ու կկիրառվի` հորդորելով կանանց և երեխաներին հեռանալ հավաքի վայրից:
Հիշեցնենք, որ համաձայն Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի՝ ոստիկանության ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել՝ ջրանետեր և զրահամեքենաներ: Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի):