ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելին պարգևատրելու վերաբերյալ:
Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ. Հայ-գերմանական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելին պարգևատրել Բարեկամության շքանշանով»: