ԵՄ տեղական հայտարարությունը ՀՀ-ում ցուցարարների և ոստիկանության միջև վերջին բախումների կապակցությամբ

Մենք ուշադրությամբ հետևել ենք Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ առաջացած դժգոհության պատճառով ցուցարարների և ոստիկանության միջև վերջերս տեղի ունեցած բախումներին: Խաղաղ ցույցի ժամանակ ավելորդ ուժի կիրառման, ինչպես նաև լրագրողների նկատմամբ բռության դեպքերի մասին լուրերը մտահոգիչ են:

Անհրաժեշտ է իրականացնել անկողմնակալ հետաքննություն կատարված դեպքերի առնչությամբ և անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված խաղաղ ցուցարարներին:

Իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև անկեղծ երկխոսությունը միակ ճանապարհն է՝ հաղթահարելու դժվար և հասարակության հավանությանը չարժանացած տնտեսական որոշումները:

Եվրոպական միություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել