Ազատության հրապարակում պայքարում են Սահմանադրությամբ, այստեղ արդեն 3-րդ օրն է, ինչ շարունակվում են նստացույցերը: Իրավաբան Արա Կարագյոզյանը նստացույցի մասնակիցներից մեկն է, նա այստեղ է եկել ՀՀ Սահմանադրությունը ձեռքին. «Մեր զենքն է Սահմանադրությունը, այստեղ պայքարում ենք Սահմանադրությամբ, խաղաղ հանրահավաքների մասին օրենքներով և միջազգային պայմանագրերով»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա հաղորդեց, որ նստացույցի 3 օրվա ընթացքում բախումներ չեն եղել, ոստիկանները պահպանում են ակցիայի անվտանգությունը:
Ալբերտ Վանիկյանը նույնպես վերջին 3 օրն անցկացրել է հրապարակում. «Մեր ժողովուրդը մեք օգնում են, մարդիկ ուղղակի բերում են ուտելիք, գումար են տալիս»:
Դավիթ Մկրտչյանը 20 տարեկան է, շուրջ երկու տարի է՝ մասնակցում է նմանաբնույթ ակցիաների. «Պայքարում ենք, որ երկրում ապօրինությունները վերջ տրվեն»:
Երիտասարդներին միացել նաև ավագ սերնդի ներկայացուցիչները. «Եթե բարձրացրին սակագինը, ոչ թե հոսանքն է թանկանալու, այլ նաև ամեն ինչը: Վաղը մյուս օրը չենք կարողանա մեր գոյությունը պահպանել»,- ասաց նրանցից Աշոտ Պետրոսյանը:
Գևորգ Թոսունյան