Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: