Ամբաստանվում է անձին պոռնկության դրդելու և պոռնկությունից ստացված եկամուտները տնօրինելու համար

48-ամյա Հերմինեն ամբաստանյալի աթոռին է պոռնկության դրդելու մեղադրանքով: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, նրանք մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար:

Համաձայն մեղադրական եզրակացության, նա սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը տրամադրել է Նունեին` այնտեղ պոռնկությամբ զբաղվելու և դրանից ստացած եկամուտը միմյանց միջև հավասարաչափ բաշխելու համար:

 2009-2010 թվականներին Նունեն այդ բնակարանում  պարբերաբար սեռական հարաբերություններ է ունենալով տարբեր տղամարդկանց հետ և ստացված եկամուտը հավասարաչափ կիսել են:

Հետագայում Նունեն դատապարտվել է Հերմինեի բնակարանից գողություն կատարելու համար:  Հերմինեն  իրեն պատճառված վնասը հատուցելու համար 2013թվականին նրան նորից առաջարկել է բնակվել իր բնակարանում, պոռնկությամբ զբաղվել և ստացած եկամուտը իրեն տրամադրել: 2013թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Նունեին է տրամադրել իր բնակարանը ու տնօրինել վերջինիս ստացած եկամուտները:

Գործը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ:

Եթե առաջադրված մեղադրանքն ապացուցվի դատարանում, ապա Հերմինեին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում:

Հ.Գ. Անունները փոխված են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել