48-ամյա Հերմինեն ամբաստանյալի աթոռին է պոռնկության դրդելու մեղադրանքով: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, նրանք մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար:
Համաձայն մեղադրական եզրակացության, նա սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը տրամադրել է Նունեին` այնտեղ պոռնկությամբ զբաղվելու և դրանից ստացած եկամուտը միմյանց միջև հավասարաչափ բաշխելու համար:
2009-2010 թվականներին Նունեն այդ բնակարանում պարբերաբար սեռական հարաբերություններ է ունենալով տարբեր տղամարդկանց հետ և ստացված եկամուտը հավասարաչափ կիսել են:
Հետագայում Նունեն դատապարտվել է Հերմինեի բնակարանից գողություն կատարելու համար: Հերմինեն իրեն պատճառված վնասը հատուցելու համար 2013թվականին նրան նորից առաջարկել է բնակվել իր բնակարանում, պոռնկությամբ զբաղվել և ստացած եկամուտը իրեն տրամադրել: 2013թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Նունեին է տրամադրել իր բնակարանը ու տնօրինել վերջինիս ստացած եկամուտները:
Գործը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ:
Եթե առաջադրված մեղադրանքն ապացուցվի դատարանում, ապա Հերմինեին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում:
Հ.Գ. Անունները փոխված են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: