Կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից հիմնականում օրենսդրական խնդիրներ չկան: Փոխանցեց փաստաբան Արթուր Հարությունյանը:
Նրա կարծիքով՝ հիմնական խնդիրները հասարակության մտածելակերպն է. «Ավելի առաջնահերթը հենց դա է՝ հասարակության մտածելակերպի փոփոխությունը: Հիմնականում օրենսդրական խնդիրներ չկան, բայց կարելի է որոշակի օրենդրական նորմերի վերանայում իրականացնել, օրինակի համար հստակեցնել ալիմենտի ստացման պրոցեսը, երբ մյուս կողմը հրաժարվում է ալիմենտ վճարելուց և դրա դեմ հնարավոր չէ որևէ բան ձեռնարկել, ոստիկանությունն ու իրավապահ մարմինները արդյունավետ չեն գործում, այս պարագայում կարելի է վերանայել, թե ինչ մեխանիզմներ մտցնել, որ այս խնդիրը վերանա»,- ասաց փաստաբանը:
Լոռեցիների միավորում ՀԿ նախագահ Մենուա Բրուտյանի գտնում է, որ մեր հասարակական-քաղաքական կյանքում կանանց մասնակցությունը բավականին ցածր մակարդակի վրա է. «Մեր մարզում, ինչպես նաև մեր ողջ Հայաստանում կանայք հիմնականում ներգրավված են կրթության և առողջապահության ոլորտում, սակայն պետական և կառավարական օղակներում կանանց ներգրավվածությունը շատ ցածր մակարդակի վրա է, նույնը ՏԻՄ-երում»,- այս ամենը, ըստ ՀԿ նախագահի, մեր մշակույթի հետ կապ ունի: