Մեկնարկում է համայնքների խոշորացման գործընթացը

ՀՀ կառավարությունն այսօր 6-10-րդ հարցերը հաստատելով՝ մեկնարկեց համայնքների խոշորացման գործընթացը: Այսպես՝ ըստ հաստատված նախագծերի՝ ՀՀ Սյունիքի, Տավուշի, Լոռու և Վայոց Ձորի մարզերի համայնքներում կանցկացվեն տեղական հանրաքվեներ:

Օրինակ՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորելու նպատակով 2015 թվականի մայիսի 17-ին այդ համայնքներում կնշանակվի տեղական հանրաքվե, կդրվի հետևյալ հարցը. «Համաձայ՞ն եք, որպեսզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվեն՝ Թումանյան համայնք անվանմամբ, Թումանյան համայնքի կենտրոնով»:

Նմանաբնույթ ձևաչափով կանցկացվեն նաև մյուս մարզերում հանրաքվեներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել