Ինչո՞ւ կառավարության նիստի օրակարգից անհետացավ 110 մլն ՀՀ դրամ հատկացում անելու հարցը

Կառավարությունը փետրվարի 12-ի նիստին ՀՀ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքով նախատեսված շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման լիազոր մարմին ճանաչվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

Կառավարության նույն նիստին նախարար Հովհաննես Մանուկյանը 8-րդ հարցով ներկայացրել էր Լիազոր մարմին ճանաչելու մասին նախագիծը: Այս նախագծում սևը սպիտակի վրա գրված էր. «Լիազոր մարմին ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում»:

Սակայն այսօրվա նիստին` մարտի 10-ին, հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան: Նախ այսօր առավոտյան, կառավարության նիստը դեռ չմեկնարկած, e-gov.am կայքում հայտնվեց 36-րդ հարցը, Իրավաբան.net-ը ներբեռնեց այս նախագիծը, որում հստակ նշվում էր, որ դեռևս փետրվարի 12-ին ծախսեր չնախատեսող գործողությունների համար, իրականում, բյուջեից գումար է հարկավոր՝ 110 մլն ՀՀ դրամի չափով. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման միասնական գրանցամատյանի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2015 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 110000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով)»:

Այս հարցը կառավարության հերթական նիստին հանվեց. դրա մասին որևէ տեղեկատվություն e-gov.am-ում չկա:

Untitled-1

Այսօրվա նիստը դեռ չմեկնարկած այս հարցը հանելու առաջարկություն արեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, քննարկման արդյունքում պարզվեց, որ հարցի հանելու խնդիրն արդեն լուծված է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել