Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայտնաբերելու նպատակով իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներ: Այս մասին հաղորդել էին ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության աշխատակիցները հերթապահում են նաև Երևան մտնող և մայրաքաղաքից դուրս եկող ճանապարհներին: Նրանք կանգնեցնում են բոլոր ավտոմեքենաները` հավաստիանալու համար, որ դրանց մեջ չի գտնվում սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը: Տեսանյութն ու լուսանկարներն արվել են Կոտայքի մարզում: