ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուներից մեկի` Դավիթ Հակոբյանի կենսագրությունը

Իրավաբան.net-ն այս օրերին ընթերցողին ներկայացնում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների կենսագրությունները: Այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք Դավիթ Հակոբյանի կենսագրությունը:

Դավիթ Լևոնի Հակոբյան («Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության» (WTA) լիիրավ անդամ, «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպություն` իրավախորհրդատու)

Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանի «Քրեական իրավունքը և քրեական քաղաքականությունը Եվրոպայում» մասնագիտացմամբ մագիստրատուրան, Երևանում պաշտպանել միջազգային իրավունք մասնագիտության գծով թեկնածուական ատենախոսություն, Լոնդոնում անցել փաստաբանի որոկավորում ստանալու համար պարտադիր իրավակիրառ դասընթաց:

Պարոն Հակոբյանը, աշխատել է Հաագայի Միջազգային քրեական դատարանում, որտեղ ներգրավված է եղել Ուգանդայում «LRA» խմբավորման դեմ քրեական հետապնդում իրականցնող խմբում, մասնավորապես, խմբավորման ղեկավարի և 5 անդամների նկատմամբ կալանքի որոշումների կայացմանը և արժանացել ՄՔԴ Դատապազ Լուիս Մոռենո-Օկամպոյի շնորհակալագրի: Աշխատել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակում որպես Ռազմաքաղաքական ծրագրի ազգային պատասխանատու, իրականացնելով ծրագրեր մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում, կարգապահական տույժեր զինված ուժերում, զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ուժեղացում, մասնավոր թիկնազորային գործունեության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանություն և այլն: ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում աշխատել է որպես իրավաբան-փորձագետ, խմբի ղեկավար կատարելով միջազգային իրավական փաստաթղթերով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ վերլուծություններ աշխատանքային իրավունքներ, խոշտանգում, արդար դատաքննություն, մշակութային կյանքին մասնակցելու իրավունք, երեխաների իրավունքներ, էքսպրոպրիացիա, քրեակատարողական իրավունք, ոստիկանության կողմից ուժի կիրառում և այլ թեմաներով, վերհանելով բացթողումներ, հանդես եկել առաջարկություններով:

Դավիթ Հակոբյանը 2010 թվ-ի դեկտեմբերից ՀՀ փաստաբանական պալատի անդամ է, Լեգելատա իրավաբանական գրասենյակում ղեկավարել է մարդու իրավունքների պաշտպանության բլոկը, Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության ՀԿ շրջանակներում ձեռնամուխ եղել արդիական մի նախաձեռնության, իրագործելով Բիզնեսում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիր, ինչը կյանքի է կոչում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Մարդու իրավունքներ, անդրազգային կորպորացիաներ և այլ բիզնես կազմակերպությունների գծով Հատուկ հանձնակատարի կողմից մշակված ոլորտի ուղղորդող սկզբունքները:

Դավիթ Հակոբյանը իրավակիրառ գործունեությանը զուգահեռ դասավանդել է Երևանի պետական համալսարանում: Բաց հասարակություն ինստիտուտում (Սորոսի հիմնադրամ) որպես Խորհրդի անդամ ընտրել է ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքացիական և քրեական գործեր, քննարկել լուծման ուղիներ և առաջարկել հիմնադրամին հատկացնել դրամաշնորհ ՀՀ դատական ատյաններում այդ գործերը վարելու նպատակով:

Դավիթ Հակոբյանի մասնագիտական ողջ գործունեությունը լինի փաստաբանություն, միջազգային, նեպետական իրավապաշտպան կազմակերպություն, թե մասնավոր գրասենյակ եղել է կենտրոնացած մարդու իրավունքների պաշտպանության շուրջ, ՀՀ-ում իրավունքների իրացման մեխանիզմների առանձնահատկություններին, ընդգրկելով իրավունքների մեծ սպեկտր և հաշվի առնելով միջազգային ստանդարտներն ու պահանջները:

Կենսագրությունը և լուսանկարը տրամադրեցին «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ-ից

Կարդացեք նաև`

Լիզա Գրիգորյանի կենսագրությունը

Դավիթ Խաչատուրյանի կենսագրությունը

Արայիկ Մելքումյանի կենսագրությունը 

Նորա Կարապետյանի կենսագրությունը 

Եղիշե Կիրակոսյանի կենսագրությունը

Վիգեն Քոչարյանի կենսագրությունը  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել