Իրավաբան.net-ն այս օրերին ընթերցողին ներկայացնում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների կենսագրությունները: Այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք Նորա Կարապետյանի կենսագրությունը:
Նորա Արայիկի Կարապետյան
Ծնվել է 1984 թվականին Երևան քաղաքում:
2006 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2010 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտուրան:
2005-2007թթ. աշխատել է Կրթության միջազգային ակադեմիայի դասախոս:
2005-2007թթ. աշխատել է Հայկական Բաց համալսարանի դասախոս:
2007 թվականի մարտից աշխատել է ՓՄՁՁԱԿ, «Գործարարական իրավունք գործարարների համար» ծրագրի դասախոս:
2006-2008թթ. աշխատել է Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոնի դասախոս:
2008 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր աշխատել է ՀՀ ոստիկանության ակադեմիայ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս:
2007-2009թթ. աշխատել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս:
2008 թվականից աշխատել է ՀՀ դատական դպրոցի դասախոս:
2009 թվականից աշխատել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս:
2006-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի օրենսդրության ներդրման և միջազգային կապերի բաժնի մեթոդաբան:
2008թ. հունվարից մինչև ապրիլ աշխատել է ՀՀ քրեական դատարանի դատավորի օգնական:
2008 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ:
2008 թվականի դեկտեմբերին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչություն, վարչության պետ:
2009 թվականից աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:
2012 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Լուսանկարը` dataran.am-ի
Կարդացեք նաև`
Եղիշե Կիրակոսյանի կենսագրությունը