Իրավաբան.net-ը այս օրերին ընթերցողին կներկայացնի ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների կենսագրությունները: Այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք Եղիշե Կիրակոսյանի կենսագրությունը:
Եղիշե Գրիգորի Կիրակոսյան (ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական)
Կրթություն`
1998 – 2002 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
2002 – 2004 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2006 թ-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրա, իրավաբանական գիտությունների թեկնածու
2007 թ-ին Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթս Համալսարան, ԱՄՆ, Նախարարության ուսուցման ծրագիր
2009 – 2010 թթ. Ջորջթաունի համալսարանի Իրավունքի կենտրոն, մագիստրոսի աստիճան:
Մասնագիտական փորձ`
2003 թ-ին Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթ, միջազգային մրցափուլ, Վաշինգթոն, ԱՄՆ, մասնակից
2003 – 2004 թթ. Եվրոպական Դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոն, իրավախորհրդատու
2004 թ-ին Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթ, միջազգային մրցափուլ, Վաշինգթոն, ԱՄՆ, թիմի ավագ
2005 և 2008 Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթ, միջազգային մրցափուլ, Վաշինգթոն, ԱՄՆ, մարզիչ
2005 – 2006 թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Իրավաբանական վարչություն, իրավաբան
2006 թ-ից ԵՊՀ, Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն, ասիստենտ
2006 – 2007 թթ. Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոն, իրավաբան փորձագետ
2008 թ-ի հունվարի 10-ից 2008 թ-ի մարտի 15-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, դիտորդական առաքելություն, Նախագահական ընտրություններ 2008, ավագ իրավաբան վերլուծաբանի օգնական
2008-2012թթ. ՀՀ վարչապետի օգնական։
2008 թվականին աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական:
2012-2014թթ. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2014թ. հուլիսից առ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական
Անդամությունը մասնագիտական միավորումներում
ՀՀ իրավաբանների միություն
Միջազգային իրավունքի Հայաստանյան Ընկերակցություն
Լեզուների իմացություն`
հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն