ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուներից մեկի` Արայիկ Մելքումյանի կենսագրությունը

Իրավաբան.net-ն այս օրերին ընթերցողին ներկայացնում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների կենսագրությունները: Այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք Արայիկ Մելքումյանի կենսագրությունը:

Արայիկ Միխաիլի Մելքումյան (Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր)

Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:

1995 թվականից մինչև 2000 թվականը սովորել է Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

1994 թվականից 1996 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում։

1997 թվականից մինչև 2000 թվականը աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պայմանագրերի և վարույթների բաժնում՝ որպես մասնագետ։

2000 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ իրավաբանական բաժնում՝ որպես ավագ մասնագետ։

2003 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ-ում՝ որպես գլխավոր իրավական խորհրդական։

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ««ԻԹԲ Միջազգային Առևտրային բանկ»» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական բաժնի պետ։

2007 թվականից աշխատել է «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների» ԾԻԳ-ում՝ որպես իրավաբան։

2012-2014թթ. ավարտել է Մեծ Բրիտանիայի Նոտինգեմ համալսարանի Մարդու իրավունքների միջազգային իրավունքի ֆակուլտետը:

2008 թվականից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Կարդացեք նաև`

Նորա Կարապետյանի կենսագրությունը 

Եղիշե Կիրակոսյանի կենսագրությունը

Վիգեն Քոչարյանի կենսագրությունը  

Լուսանկարը` court.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել