Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը որոշում է ընդունել «Մարդու իրավունքի պաշտպանության ոլորտում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին»: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։
Որոշման համաձայն՝ հանձնաժողովը 2025 թվականին կիրականացնի խորհրդարանական վերահսկողություն՝ ուսումնասիրելու հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող օրենքների իրականացման ընթացքը։
Այս նպատակով նախատեսվում են այցելություններ ՀՀ քրեակատարողական հիմնարկներ, մանկատներ, խնամքի կենտրոններ և զորամասեր՝ անհրաժեշտ տեղեկատվության ստացման, վերլուծության և մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի գնահատման համար։