Ալիևը նույնպես կմասնակցի Դանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի և ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հրավերով, աշխատանքային այցով ժամանել է Դանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Haqqin.az-ից։ Նշվում է, որ Իլհամ Ալիևին և նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, Կոպենհագենի միջազգային օդանավակայանում դիմավորել են պաշտոնատար անձինք։

Ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կմեկնի Դանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել