Հոկտեմբերի 1-ից Լարսի անցակետում նոր կարգավորում կլինի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից ՌԴ ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում` Վերին Լարսի անցման կետում, կիրառվելու է մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ (ГИС ЭПД)։ Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս իրականացնել Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ Վերին Լարսի անցման կետ ժամանման օրվա և ժամի ամրագրում։ Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

Կոմիտեն նաև հայտնում է՝ ՌԴ գործընկերներն առաջարկում են, որ օտարերկրյա, ինչպես նաև ՀՀ ավտոմոբիլային բեռնափոխադրում իրականացնողներն էլեկտրոնային հարթակում նախապես իրականացնեն անձնական աշխատասենյակների և տրանսպորտային միջոցների քարտերի գրանցում, ինչի համար անհրաժեշտ է․

  • գրանցվել էլեկտրոնային հարթակում,
  • հաստատել էլեկտրոնային փոստը և հեռախոսահամարը,
  • ստանալ հաստատում՝ տվյալների ստուգումից հետո,
  • ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճեն, և տվյալների ստուգումից հետո ստանալ հաստատում:

Էլեկտրոնային համակարգում գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով` https://public.epd-portal.ru/eopp։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել