Սերժ Սարգսյանը նոր ռեֆերենտ ունի

ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել, ըստ որի Հրայր  Ղուկասյանը նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ: 

Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ. 

Հրայր Ղուկասյանին  նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ»:

Հիշեցնենք, որ նախկինում Սերժ Սարգսյանի ռեֆերենտը եղել է Սիրանուշ Սահակյանը, ով վերջերս նշանակվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ:

Լուսանկարը՝ ysu.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել