Արա Զաքարյանի համար ՓՊ-ի և ՎԴ-ի կողմից համատեղ ստեղծված աշխատանքային խմբի բուն գաղափարը ընդունելի չէ

Փաստաբանների պալատի և Վճռաբեկ դատարանի կողմից համատեղ ստեղծված աշխատանքային խումբը բավական բացասական հետևանքներ կարող է ունենալ: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց փաստաբան Արա Զաքարյանը: Նրա համար աշխատանքային խմբի բուն գաղափարը ընդունելի չէ:

Ըստ նրա՝ եթե աշխատանքային խմբի նպատակն է Վճռաբեկ դատարանին վերապահել պարտականություն բոլոր բողոքները վարույթ ընդունել, ապա դա խմբի արդյունավետության մասին չի կարող վկայել:

«Նախկինում, երբ Վճռաբեկը բոլոր բողոքները վարույթ էր ընդունում, որոշումներ կայացնելիս մեջբերում էր վերաքննիչ դատարանի մեջբերած պատճառաբանությունները՝ ավելացնելով՝ իրավացիորեն վերաքննիչ դատարանը հաշվի առնելով վերը նշված հանգամանքները հանգել է ճիշտ հետևության»,- ասաց Արա Զաքարյանը:

Թեմայի վերաբերյալ փաստաբան Արա Զաքարյանի կարծիքին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ «Իրավական շաբաթ»-ի այս շաբաթվա թողարկման ժամանակ:

 

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել