Զելենսկին ասել է՝ կսպասի Պուտինին Թուրքիայում

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուկրաինան հրադադար է ակնկալում մայիսի 12-ից և պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է իր Telegram ալիքում, գրել է ТАСС լրատվական գործակալությունը։

«Մենք վաղը սպասում ենք, որ զինադադար կլինի ամբողջական և տևական։ Եվ ես կսպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում: Անձամբ»,-գրել է  նա։

Պուտինը մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել է Ուկրաինայի իշխանություններին վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք նրանք ընդհատել են 2022 թվականին՝ առանց նախապայմանների։ Առաջարկվում է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել