Ուկրաինան հրադադար է ակնկալում մայիսի 12-ից և պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է իր Telegram ալիքում, գրել է ТАСС լրատվական գործակալությունը։
«Մենք վաղը սպասում ենք, որ զինադադար կլինի ամբողջական և տևական։ Եվ ես կսպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում: Անձամբ»,-գրել է նա։
Պուտինը մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել է Ուկրաինայի իշխանություններին վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք նրանք ընդհատել են 2022 թվականին՝ առանց նախապայմանների։ Առաջարկվում է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։