Վրաստանի նախագահը այսօր կժամանի Երևան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով այսօր կժամանի Հայաստան։ Ինչպես հաղորդում է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի նախագահին կդիմավորի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Այցի շրջանակներում Վրաստանի նախագահը հանդիպում կունենա ՀՀ նախագահի հետ: Նախատեսվում են Միխայիլ Կավելաշվիլիի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումները դեմ առ դեմ և ընդլայնված կազմով, որից հետո երկու երկրների նախագահները ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով:

Պաշտոնական այցի շրջանակներում Միխայիլ Կավելաշվիլին հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ:

Պատվիրակության կազմում են Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն, արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գեորգի Վոլսկին, խորհրդարանի պատգամավորներ Սամվել Մանուկյանը, Սումբատ Կյուրեղյանը և նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Լուկա Էհվայան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել