Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական նիստին մի շարք «տուժողներ» են հարցաքննվել

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք հավաստի աղբյուր չեն կարող համարվել, հաղորդում են, թե դատավարությունը շարունակվել է «տուժողների» հարցաքննությամբ, որից առաջ Զեյնալ Աղաևը բացատրել է օրենքով նախատեսված նրանց իրավունքներն ու պարտականությունները։

Դատական նիստին «տուժողներ» Իլգար Օրուջովը, Մարդան Մուսաևը, Անար Ալիևը, Խազրի Ախմեդովը, Հասան Ալիևը, Էլշադ Ահմեդովը, Ֆարիդ Իլյասզադեն, Թավրիզ Ռամազանովը, Սալեհ Հասանովը, Ջավիդ Մեհդիզադեն, Ազիզաղա Գարաևը, Նարիման Իբրահիմովը և ուրիշներ հայտարարել են, թե, իբրև, վիրավորվել են հայկական բանակի և «հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից» իրականացված սադրանքների ժամանակ։

«Տուժողներից» Էլվին Մամեդլին իր ցուցմունքում նշել է, թե «վիրավորվել է շտապօգնության մեքենայով վիրավոր զինվորի տարհանման ժամանակ՝ հայկական բանակի մնացորդների և անօրինական հայկական զինված կազմավորումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով»։

Նիզամի Բախշալիևը, պատասխանելով հարցերին, ասել է, որ վիրավորվել է հակառակորդից 7-8 կիլոմետր հեռավորության վրա, և նշել է. «Նրանց նպատակը հողեր գրավելն էր»։

Ցուցումունք տվողներից յուրաքանչյուրը դատարանին խնդրել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կիրառել ամենախիստ պատիժը։ Հաղորդվում է, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 22-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել