Փաստաբան Մարատ Ատովմյանը Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է, որ իր գործերից մեկով վերջերս առնչվել է մի դեպքի, երբ իր վստահորդին մեղադրանք է առաջադրվել դատախազության քննչական մարմնի կողմից՝ պարեկային ծառայության վաշտի հրամանատարին հեռախոսազանգով ենթադրյալ սպառանալիքներ հնչեցնելու համար։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով, որը սահմանում է դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիք հնչեցնելը։
Այստեղ իրավական մեկնաբանության առումով տարակարծություն է առաջանում՝ արդյո՞ք պարեկային ծառայողը կարող է համարվել հետաքննության մարմին և կիրառելի՞ է 490-րդ հոդվածը անձի նկատմամբ։
«Քննիչը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի մեղադրյալի նկատմամբ կիրառվի տնային կալանք խափանման միջոցը նաև կիրառվեն սահմանափակումներ՝ արգելվի հեռախոսային խոսակցությունը, նամակարգրությունը, այլ անձանց հետ շփումը։
Նիստի ժամանակ ես առաջին հերթին բարձացրի այդ իրավան հարցը և կատարեցի իրավական մի շարք նորմերի վերլուծություն։ Դատարանին այն համոզմունքը հայտնեցի, որ պարեկային ծառայողը, աշխատակիցը օրենսդրական առումով չի հանդիսանում հետաքննիչ, հետևաբար 490-րդ հոդվածը կիրառել չէ վերջինիս նկատմամբ»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ գործը գտնվում է Չարենցավանի դատարանում, ներկայացված միջնորդությունը բավարարվել է մասնակի՝ կիրառվելով վարչական հսկողությունը և բացակայելու արգելք խափանման միջոցները։
Մանրամասները՝ տեսանյութում։