Փաստաբան Մարատ Ատովմյանի միջնորդությամբ դատարանը որոշել է, որ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածը կիրառելի չէ պարեկային ծառայողի նկատմամբ

Փաստաբան Մարատ Ատովմյանը Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է, որ իր գործերից մեկով վերջերս առնչվել է մի դեպքի, երբ  իր վստահորդին մեղադրանք է առաջադրվել դատախազության քննչական մարմնի կողմից՝ պարեկային ծառայության վաշտի հրամանատարին հեռախոսազանգով ենթադրյալ սպառանալիքներ հնչեցնելու համար։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով, որը սահմանում է դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիք հնչեցնելը։

Այստեղ իրավական մեկնաբանության առումով տարակարծություն է առաջանում՝ արդյո՞ք պարեկային ծառայողը կարող է համարվել հետաքննության մարմին և կիրառելի՞ է 490-րդ հոդվածը անձի նկատմամբ։

«Քննիչը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի մեղադրյալի նկատմամբ կիրառվի տնային կալանք խափանման միջոցը նաև կիրառվեն սահմանափակումներ՝ արգելվի հեռախոսային խոսակցությունը, նամակարգրությունը, այլ անձանց հետ շփումը։

Նիստի ժամանակ ես առաջին հերթին բարձացրի այդ իրավան հարցը և կատարեցի իրավական մի շարք նորմերի վերլուծություն։ Դատարանին այն համոզմունքը հայտնեցի, որ պարեկային ծառայողը, աշխատակիցը օրենսդրական առումով չի հանդիսանում հետաքննիչ, հետևաբար 490-րդ հոդվածը կիրառել չէ վերջինիս նկատմամբ»,-ասաց փաստաբանը։

Նշենք, որ գործը գտնվում է Չարենցավանի դատարանում, ներկայացված միջնորդությունը բավարարվել է մասնակի՝ կիրառվելով վարչական հսկողությունը և բացակայելու արգելք խափանման միջոցները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել