Բորիս Ավագյանի մարմինը կուղարկվի փորձաքննության

 Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի մարմինը այժմ գտնվում է դիահերձարանում, այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է РИА Новости-ից։
«Ավագյանի մարմինը գտնվում է դիահերձարանում, և մահվան պատճառը պարզելու համար կանցկացվի դատաբժշկական փորձաքննություն», – այս մասին լրատավականին են փոխանցել  իրավապահ մարմինների ներկայացուցիչները։

Ավելի վաղ գրել էինք, որ Բորիս Ավագյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում Ավագյանին անգիտակից վիճակում հայտնաբերել են զուգարանում: Դեպքի վայր ժամանած շտապօգնությունն արձանագրել է նրա մահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել