Վրաստանում անհետացած ռուս զբոսաշրջիկը սպանվել է։ Հանցագործները մահացածի դին նետել են գետը, այս մասին հայտնում են ռուսական լրատվականները։
Վրաստանի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Վիկտոր Ս.-ն հրազենային վնասվածք է ստացել իր և ընկերուհու վրա անհայտ անձանց կողմից հարձակման ժամանակ։ Հետքերը թաքցնելու համար հանցագործները տղամարդուն նստեցրել են մեքենան, քշել անհայտ ուղղությամբ, իսկ հետո նրա մարմինը գցել գետն ու անհետացել։ Վիկտորի դին հայտնաբերվել է Մեստիայի քաղաքապետարանի տարածքում՝ Նակրա գետի մոտ։
Երկու ենթադրյալ հանցագործներին էլ ոստիկանությունը բերման է ենթարկել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել կողոպուտի, սպանության և զենք-զինամթերք պահելու համար։ Նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։