Օրենքի փոփոխությունն արդեն մտել է ուժի մեջ

Այսուհետև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձվելու կամ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվելու դեպքում պետական տուրքը, բայց ոչ ավելի, քան քսան հազար Հայաստանի Հանրապետության դրամ, չի վերադարձվում:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծն արդեն մտել է ուժի մեջ:

Իրավաբան.net-ն ավելի վաղ հայտնել է, որ ըստ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի «այս փոփոխությունները երկու նպատակ են հետապնդում, առաջինը` բեռնաթափել Վճռաբեկ դատարանը հազարավոր դիմումներից, որոնք հիմնավոր չեն և հետ են վերադարձվում, և երկրորդը` բովանդակային առումով փոփոխության էությունն այն է, որ Վճռաբեկ դատարանը, ի տարբերություն մյուս դատարանների, մինչև գործը հետ վերադարձնելը իրականացում է մի շարք գործողություններ»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել