Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2014 թվականի հունվարի 8-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքի Իսակովի (1 արագաչափ` դեպի Արգավանդ գյուղի խաչմերուկ ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է) և Արցախի (2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է) պողոտաներում նոր տեղադրված արագաչափ սարքերը: