ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին Ռուսաստանը կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Այս մասին հայտնում է TACC-ը։
Պուտինը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն հրավիրել է միջոցառմանը։
«Հրավիրել է, սակայն ես այնտեղ էի ոչ այդքան ուշ։
Նախագահ Ալիևի հետ պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը ներկայացված կլինի բարձր մակարդակով։ Այդ միջոցառմանը կմասնակցի ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը»,- ասել է ՌԴ նախագահը՝ «Վալդայ»-ի նիստի ժամանակ պատասխանելով COP29-ին մասնակցության մասին հարցին։
Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական այցով Ադրբեջանում էր։