Անվան փոխման ակտի գրառման հիման վրա անունը փոխած անձի վերաբերյալ նախկինում կատարվածքաղաքացիական կացության ակտերի գրառումների մեջ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ, և դրանց հիման վրա տրվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նոր վկայականներ:
Ծնողների կողմից անվան փոխման դեպքում անչափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոխվում են ծնողների մասին տեղեկությունները:
Չափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների մասին տեղեկությունները փոխվում են տվյալ անձի դիմումի հիման վրա՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար օրենքով սահմանված կարգով:
Ծնողների կողմից ազգանվան և հոր կողմից անվան փոխման դեպքում տասնվեց տարին չլրացած երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոխվում են երեխայի ազգանունը և հայրանունը:
Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում նրանց` տասնվեց տարին չլրացած երեխայի ազգանունը կարող է փոխվել ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ:
Անչափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կատարված փոփոխությունների հիման վրա տրվում է ծննդյան նոր վկայական: