Ադրբեջանը նոտա է ուղարկել ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանը դիմել է ՌԴ ԱԳՆ՝ Չեչնիայում ձերբակալված ադրբեջանցիների հետ կապված, որոնց, ինչպես նշվել է, բռնի ուղարկել են Ուկրաինայի հետ պատերազմի գոտի։

Հաղորդվում է, որ ՌԴ ԱԳՆ-ին նոտա է ուղարկվել Չեչնիայում ձերբակալված ադրբեջանցի քաղաքացիների՝ Նիհադ Ռզաևի, Էլխան Շիրինովի և Վուգար Մահարրամովի վերաբերյալ, որոնք կալանավորվել են միգրացիոն պատճառներով։

Ադրբեջանի այս քաղաքացիները մայիսին աշխատանքի են գնացել Չեչնիա և ձերբակալվել միգրացիոն խնդիրների պատճառով։ Հաղորդվում է, որ նրանց ստիպել են փաստաթղթեր ստորագրել և ուղարկել Ուկրաինայի պատերազմական գոտի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել