Որքա՞ն կաշառք են պահանջում ՀՀ-ում դատարանները. ՄԻՊ-ի բացահայտումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արտահերթ զեկույց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ:

Զեկույցում ներկայացված են դատական կաշառքի սակագներ՝ առաջին ատյանից մինչև Վճռաբեկ դատարան:

«Կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով: Ընդհանուր առմամբ հարցվածների մեծ մասի պնդմամբ կաշառքի

սակագները տատնվում են հետևյալ միջակայքերում.

1.առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար,

2. վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար,

3. Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար»,- ասվում է զեկույցում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել